ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում Հայաստանի ղեկավարը տեղեկացրել է փետրվարի 18-ին Մյունխենում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին, ինչպես նաեւ օտարերկրյա գործընկերների հետ իր մյուս զրույցների մասին։ Գրում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի գործնական իրականացման հարցեր՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման նպատակով։ Անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այս հարցի շուրջ շփումները տարբեր մակարդակներով կշարունակվեն։
--00—ՍՊ