ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ երկու երկրների նախագահներն արծարծել են նաև լիբիական հիմնախնդիրը:
Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային թեմաները: