ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Փետրվարի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացվեց, որ Մասիս գյուղի 47-ամյա մի բնակիչ ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրամիջոց։
Նա Մասիս գյուղի Պարույր Սևակի փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
--00—ԶՀ