ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Դատախազությունը բողոք է ներկայացրել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Գեներալը մեղադրվում է փողերի լվացման մեջ։
--00—ՅՄ