ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան Այդ մասին Առաջին ալիքում՝ հարցազրույցի ժամանակ ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը․
«Ինչ տարբերություն՝ ադրբեջանցի ա կամ պարսիկ ա, կամ ռուս ա ներդրում անում, էդ ապրանքը վաճառում։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե Ադրբեջանը այստեղ ներդրում ա անում և հարկերը վճարում ա Ղարաբաղին, էն Ղարաբաղին, որը ինքը չի ճանաչում։ Հիմա ո՞րն ա ճիշտը։ Չի ուզի, ցույց կտա, որ ինքը չի ուզում փոխվստահություն, ուզում ա կոնֆլիկտ, մենք էլ միջնորդներին ցույց կտանք, որ ուզում ա կոնֆլիկտ»,- ասել է Բաբայանը։
--00—ՍՊ