ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ կգնանք կոալիցիայի, եթե կարողանանք համատեղ ծրագիր իրականացնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։
«Խնդիրն այն է, որ եթե մենք ծրագիր ենք իրականացնելու, ապա պետք է համատեղենք դա, և երկու ծրագրից մեկը ստանանք։ Եթե այդպես լինի, մենք թիմում կքննարկենք և որոշում կկայացնենք։ Կարելի է ասել՝ այո։ Բայց եթե դա ծրագրի շրջանակում չլինի, այլ ուղղակի ինչ-որ պաշտոններ առաջարկեն, մենք նման քայլերի չենք գնալու»,- ասել է Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ նախագահական երկրորդ փուլի ընտրությունը չկայանալու դեպքում սահմանադրական ճգնաժամի խնդիր չի առաջանա, սակայն եթե այն հետաձվի, ապա պետք է խորհրդարանական ընտրությունները ևս չեղարկվեն և 6 ամիս հետո նոր ընտրություններ նշանակվեն։
Զրույցի վիդեո տարբերակը կարող եք դիտել 24TV-ի Youtube-յան ալիքում՝ առաջիկայում։