ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հարգել են անմեղ զոհերի հիշատակը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA պարբերականում հրապարակված տեղեկությունը:
Փետրվարի 26-ին՝ Մեծ Պահքի երկրորդ կիրակի օրը մատուցված սուրբ պատարագից հետո աղոթք Է հնչել զոհված հայերի հիշատակին, սոցցանցի իր էջում նշել է Տեր Յուսիկ քահանա Նուրիջանյանը։
Ինչպես հրատարակությանը հայտնել է Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը, ննջեցյալների հոգեհանգստյան կարգ Է կատարվել երկրի բոլոր հայկական եկեղեցիներում: Կիևում ժամերգություն Է կայացել Սրբոց Նահատակաց մատուռում, պատարագ են մատուցել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ