ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Խոր վշտով ստացա Հունաստանում ուշ երեկոյան երկու գնացքների բախման ողբերգական լուրը: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին և Հունաստանի կառավարությանը»։
--00—ԼՄ