ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ուղղված ԱԳ նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին: Նա շնորհավորել է վերջինիս և նշել, թե իր կարծիքով, ինչ ակնկալիքներ կան նրանից:
«Հարգելի՛ Գուրգեն Գառնիկի,
Անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից ողջունում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու Ձեր որոշումը։
Անկախ ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներից՝ Արցախի ժողովուրդը պետական նախարարի ինստիտուտը նույնականացնում է կառավարության ղեկավարի հետ, ուստի և՝ այդ պաշտոնից ընդգծված ակնկալիքներ ունի։
Մեր երկրում ստեղծված ճգնաժամը պահանջում է համարժեք մոտեցումներ, մասնավորապես՝ ճգնաժամային կառավարման համարձակ և ոչ ստանդարտ որոշումներ։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը հանձնառու է աջակցելու պետական նախարարի համակարգմանը վերապահված ոլորտներում ռեֆորմների իրականացմանը և այդ համատեքստում, իբրև խորհրդարանական երկրորդ ուժ, պատրաստակամ է ներկայացնելու Արցախի կայուն զարգացման իր տեսլականը։
Հարգելի՛ պետնախարար,
Մաղթում ենք Ձեզ արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի և հայ ժողովրդի»:
--00—ՅՄ