ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Apple-ը հայաստանյան իր որոշ բաժանորդների հաղորդագրություններ է ուղարկել իրենց հեռախոսները «Պեգասուս» լրտեսական ծրագրով վարակված լինելու մասին։ Հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրիսյանը։
Ըստ նրա, վարակումը տեղի է ունեցել անցյալ աշնանը, սակայն հաղորդագրությունները նոր են ուղարկվել։
«Ամենայն հավանականությամբ դա արել են ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի դեմ իրենց ծրագրերի համար տվյալներ հավաքագրելու նպատակով», - գրել է փորձագետը։
--00—ՍՊ