ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է՝ այսօր Apple-ի կողմից մի շարք մարդիկ կրկին ստացել են նամակ առ այն, որ հանդիսացել են պետական հաքերների հարձակման զոհ։
«Թարգմանելով հասկանալի լեզվով՝ նշանակում է, որ տվյալ մարդը կամ վարակվել է կամ իրեն փորձել են վարակել Pegasus լրտեսական ծրագրով։ Ինչ է դա և ինչպես դրանից հեռու մնալ՝ կարճ հիշացնեմ տեսանյութով»,-նշել է նա։
--00—ՍՊ