ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Մարտի 3-ին Տավուշի մարզի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են Նոյեմբերյանի Դպրոցականների փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենայի: Մեքենայի դռան մոտ՝ տեսանելի վայրում, պարեկները նկատել են կռփազենք: Վարորդ 22-ամյա նոյեմբերյանցին հայտնել է, որ այն իրենն է: Այս մասին տեղեկանում ենք հհ ոստիկանության պաշտոնական կայքից։
Դեպքի մասին հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:
Հանգամամքները պարզվում են:
--00—ՅՄ