ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Մարտի 2-ին, ժամը 22.40-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող 69-ամյա Ժանետա Խաչատրյանին, որը տեղում մահացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից։
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ