Արտաշատի բաժնում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արտաշատի բաժնում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի, ակոսափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Արդյունավետ էր նաև Արարատի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Մասիսի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ