Արարատ քաղաքի Խանջյան փողոցի շենքերից մեկի նկուղում ռազմամթերք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

timthumb (1)

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի շենքերից մեկի 43-ամյա բնակիչը նկուղում ապօրինի շինություն է կատարել: Նրանք փետրվարի 5-ի կեսօրին ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ նկուղի տեսանելի մասում նկատել են զինամթերքով արկղեր:

Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արարատի բաժանմունքի ծառայողներն ու քննիչները զննությամբ նկուղում հայտնաբերել են 37 տրոտիլ, էլեկտրոդետոնատորներ, տարբեր տեսակի 56 փամփուշտ, 20 պայթուցիչ և այլն:

43-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին, ապա տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ