ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Թուրքական «AR-GE» սոցհարցման կազմակերպությունը հերթական հարցումն է անցկացրել՝ պարզելու, թե ովքեր են ամենահավանական 4 թեկնածուները նախագահի պաշտոնում առաջիկա ընտրություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հարցմանը մասնակցել է 1472 քաղաքացի Թուրքիայի տարբեր նահանգներից։
Ըստ հարցման արդյունքների՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի և ընդդիմադիր դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ձայների տարբերությունն ընդամենը 3 միավոր է։
Ցուցակում ներառվել են նաև Սինան Օղանը, ով «Աթա» դաշինքի («Երկիրս», «Հաղթանակ», «Արդարություն» կուսակցությունների կազմած դաշինքը) նախագահի թեկնածուն է, և Մուհարեմ Ինջեն, ով «Հայրենիք» կուսակցության նախագահն է։
Ռեջեփ Թայիփ Էրդողան - 43․1%
Քեմալ Քըլըչդարօղլու - 46․2%
Մուհարեմ Ինջե - 7․6%
Սինան Օղան - 3․1%
--00—ԶՀ