Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

l-pitwkfGd6e

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ կարող առաջադրվել նոր նախագահական ժամկետի համար։ Այս մասին հայտնում է NTV Haber-ը։

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային մասնաճյուղերի համագումարում թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլըսեսն Էրդողանին հարցրել է՝ արդյո՞ք կառաջադրվի հաջորդ ընտրություններում։ «Եթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ»,- պատասխանել է Էրդողանը։

Նշենք, որ 2023 թվականի մայիսին Էրդողանը հաղթել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և երրորդ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում։ Նա պաշտոնավարելու է մինչև 2028 թվականը։

--00—ՅՄ