ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Լաչինի միջանցքը պետք է ուժով բացենք ու ջախջախենք, ժողովրդին հաղթանակ է պետք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Պողոսյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունը թշնամու շահն է սպասարկում, քանի որ Ալիևն անում է այն ամենը, ինչ ուզում է, ստանում է այն, ինչ իրեն պետք է, իսկ մեր իշխանությունը ոչինչ չի կարողանում ստանալ։
Քաղաքագետի պնդմամբ, Հայաստանում բացակայում է քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ավանդույթը։ Ըստ նրա՝ Փաշինյանի ասուլիսն էլ հենց դրա մասին էր, նա եկել էր ասել, որ բանակն է մեղավոր, քանի որ այնտեղ 5-րդ շարասյուն կա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ