ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 10-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Էջմիածնի Մանուշյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված։ Տղամարդը հայտնել է, որ մեթամֆետամինը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ