ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալանավորումը կօգնի վերընտրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, թե ակնկալում է, որ իրեն կձերբակալեն երեքշաբթի օրը, ինչի կապակցությամբ իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց։ Նախկին նախագահը քննադատել է «կոռումպացված և խիստ քաղաքականացված» Մանհեթենի շրջանային դատախազությունը։
«Եթե դա տեղի ունենա, Թրամփը ջախջախիչ հաղթանակով կվերընտրվի»,- գրել է Մասկը թվիթերում՝ մեկնաբանելով նախկին նախագահի հնարավոր ձերբակալման մասին լուրերը։
--00—ՅՄ