ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մանհեթենի շրջանային դատախազության ղեկավարին ֆինանսավորում է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ այս մասին Թրամփը գրել է «Truth Social»-ի իր էջում․ «Մանհեթենի կոռումպացված և խիստ քաղաքականացված շրջանային դատախազության ղեկավարը ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի կողմից»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախկին նախագահն ակնկալում է, որ մարտի 21-ին ձերբակալվելու է:
Բանն այն է, որ հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանքներ առաջադրել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին ենթադրյալ գումար տալու համար, որպեսզի վերջինս լռի իր և Թրամփի ենթադրյալ սիրավեպի մասին:
--00—ՅՄ