ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայկական անձնագիր է ստացել և կկարողանա մասնակցել Թուրքիայի դեմ կայանալիք խաղին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա շաբաթ՝ մարտի 25-ին:
Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին ԲԿՄԱ-ից։ Այս մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը մոսկովյան թիմի կազմում 28 հանդիպում է անցկացրել տարբեր մրցաշարերում: Տիկնիզյանը հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում (21 տարեկանից ոչ բարձր) , որի կազմում մասնակցել է 7 հանդիպման։
--00—ԶՀ