ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տելեգրամի իր էջում նոր զեկույց է հրապարակել, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»։
«Լրացուցիչ ուսումնասիրությամբ վեր են հանվել և նույնացվել Ադրբեջանական իշխանության էթնիկ զտումների քաղաքականությանը մասնակցող ուսանողները և այն կրթական հաստատությունները, այդ թվում` համալսարանները, որտեղ նրանք սովորում են:
Այս երիտասարդ «էկոակտիվիստ» գործակալները նույնպես առնչություն չունեն շրջակա միջավայրի պահպանության հետ, Ադրբեջանական իշխանության վերահսկողության ներքո են և լցված են հայատյացությամբ:
Այս ուսանողների մասին տվյալները կուղարկվեն միջազգային կառույցներին և արտասահմանյան կրթական հաստատություններին, այդ թվում` նկատի ունենալու համար այդ հաստատություններում սովորելու նրանց համապատասխան դիմումները։
Զեկույցի իրավական վերլուծությունների հարցում կարևոր աջակցություն են ցուցաբերել միջազգային փաստաբաններ Գարօ Ղազարեանը (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանը (Karnig Kerkonian)»։
Զեկույցի հղումը։
--00—ՅՄ