ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Երևանում պետք է իշխանափոխություն լինի, ցույց տանք, որ չենք կորցրել արժանապատվությունն ու ինքնասիրությունը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Թանդիլյանի համոզմամբ, գործող իշխանությունը տապալել է կառավարումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, դրա վկայությունը անընդհատ փոփոխվող քաղաքապետերն են։
Ըստ Թանդիլյանի՝ ՔՊ-ն ամեն կերպ իշխանություն պահելու մոլուցք ունի և այս առումով ամեն ինչ պետք է արվի նրանց հեռացնելու համար։ Արձագանքելով իր՝ քաղաքապետի թեկնածու լինելու հնարավորությանը՝ Թանդիլյանը նշեց, որ Երևանը կարող է կին քաղաքապետ ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ