ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Խոսել յուրաքանչյուր երևանցու հետ, գնալ դռնից դուռ, բակից բակ, բացատրել՝ ինչու են այսքան կարևոր Երևանի ընտրությունները, ինչու են դրանք լինելու բեկումնային Երևանի, Հայաստանի ու Արցախի ճակատագրերի համար, և պատմել, թե ինչպիսի Երևան ենք մենք ուզում ունենալ. սա է նախընտրական քարոզարշավի մեր ռազմավարությունը։ Այս մասին գրառմամաբ հայտնել է Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Սիրելի՛ երևանցիներ, ականջալուր եղեք մեր թիմակիցներին և լսեք նրանց, թե ինչքան կարևոր է ձեր մասնակցությունն այս ընտրություններին, լսեք ու համոզվեք, թե ինչպես է հնարավոր ընտրություններով, մեկ ձայնով ու քվեով փոխել ամեն բան և իրականացնել իշխանազրկում։
Մենք ջանք չենք խնայելու ապացուցելու, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ մենք, արժանի ենք ձեր վստահությանը, որովհետև անվերապահ նվիրված ենք մեր անելիքին, մեր նպատակին ու մեր հայկական երազանքին»։
--00--ԼՀ