ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի՝ առավոտյան, հաղորդագրություն տարածեց առ այն, որ ՊՆ պայմանագրային զինծառայող Մ. Գյուլնաբարյանը, որի հետ Սև Լճի տարածքում կապը կորել էր, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հետ է վերադարձել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
Լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին ու Գորիսում և Խնձորեսկում զրուցակիցներին, գրում էին, որ ամենայն հավանականությամբ Գյուլնաբարյանն առևանգվել է ադրբեջանցիների կողմից։
24News-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ պայմանագրայինը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած, սակայն ՀՀ սուվերեն տարած հանդիսացող հատվածում մառախուղի պատճառով։ Վերջինիս հեռախոսն աշխատել է, նրա հետ հնարավոր է դարձել մի քանի անգամ կապ հաստատել այն ժամանակ, երբ նա արդեն ադրբեջանական վերահսկողության տարածքում էր։ Գիշերն անցկացնելով թաքնված վիճակում՝ Գյուլնաբարյանն առավոտյան շուտ կարողացել է կողմնորոշվել տարածքում այն ժամանակ, երբ մառախուղն անցել է ու աննկատ վերադառնալ մեր դիրքեր։
--00—ԼՄ