ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի հետ խաղում։
23-ամյա Տիկնիզյանի համար այսօրվա խաղը կլինի նրա նորամուտի հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում։
Այսօրվա խաղում հավաքականում իր նորամուտն են նշում նաև «Կրասնոդար-2»-ի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը և «Ուրարտուի» կիսապաշտպան Իվուն։
Հայաստանի հավաքականի կազմը՝
Բեգլարյան, Հովհաննիսյան, Ոսկանյան, Հարոյան, Հարությունյան, Տիկնիզյան, Իվու, Սպերցյան, Սելարայան, Բարսեղյան, Բրիասկո-Բալեկյան։
--00—ՅՄ