ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
2023թ. մարտի 29-ին Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանն ընդունեց Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարանի) Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լուսի Իսկենյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-սիրիական միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Տիկին Իսկենյանը կարեվորել Է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստան-Սիրիա բարեկամության խմբի անդամների մոտալուտ այցելությունը Դամասկոս՝ հարաբերությունների զարգացման հեռանկարները տեղում քննարկելու նպատակով:
--00—ՅՄ