ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Բաքուն Փաշինյանից պահանջելու է ձերբակալել ՀՀ նախագահներին ու զինվորականներին և հանձնել իրեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նահապետյանի համոզմամբ, կա պատերազմի սպառնալիք, իսկ Հայաստանը, ըստ Փաշինյանի, ի վիճակի չէ ինքնուրույն ուժերով դիմադրել ադրբեջանական ագրեսիային։
Նահապետյանի կարծիքով, ասվածից հետևում է, որ գնդակը Հայաստանի դաշտում է։ Ըստ նրա՝ Փաշինյանը պետք է դիմի Ռուսաստանին և Իրանին, ինչպես նաև՝ ապահովի ՀԱՊԿ դիտորդների առաքելության իրականացումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ