Բաքվում շան պես վախենում են Մինսկի խմբից կամ այլ միջնորդներից, դրա համար են մեզ ստիպում հրաժարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News 

Ադրբեջանը շան պես վախենում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ այլ միջնորդական ֆորմատներից, որովհետև դրանց առկայության դեպքում նրանց նկատմամբ հավելյալ ճնշումներ են գրանցվում, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում ստանալ այն, ինչ ուզում են։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ, «Դիվանագետների համահայկական միության» խորհրդի անդամ Ավետ Ադոնցը։   

Ըստ դիվանագետի, հենց դա է պատճառը, որ Բաքվում պնդում են ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ հայկական կողմը տուրք է տալիս այս պահանջին։   

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ