ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Հնդկաստանի Մադհյա Պրադեշի նահանգի Ինդոր քաղաքի տաճարում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Ողբերգության պատճառ է դարձել ծածկի փլուզումը, որի հետևանքով մի խումբ հավատացյալներ ընկել են աստիճանավոր ջրհորը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Էքսկավատորի օգնությամբ քանդվել է տաճարի պատը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս փախչել: Դեպքի վայրում աշխատել է շուրջ 140 փրկարար և զինվորական: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին։
AFP գործակալության աղբյուրն իր հերթին հաղորդել է, որ մեկ մարդ համարվում Է անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ