ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Սուրբ Զատիկի օրվա առթիվ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը հանդիպել է հերոսացած տղաների ծնողներին և միասին այցելել Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկ խոնարհել հերոսացած տղաների շիրիմներին: Այս մասին տեղեկանում ենք Էրեբունի վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։
Ծնողները հանդիպել են նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին և քննարկել առաջիկայում կառուցվող հուշահամալիրի հետ կապված մի շարք հարցեր:
Զատկին նվիրված միջոցառման վերջում ծնողները մասնակցել են նաև Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում հատուկ իրենց համար կազմակերպված էքսկուրսիային և Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ միասին խոսել Սուրբ Զատիկի խորհրդի մասին:
--00—ՅՄ