ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ է տեղի ունեցել հուշարձան տանող ցուցանակի բացումը։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միջոցառումների մասնակիցները նաև ծառեր են տնկել հուշարձանի մոտ։
1827-ի Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է և հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության կարևոր հանգրվաններից։
--00—ՅՄ