ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Խորհրդային միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի՝ գործակալ «Անրիի» պատվին հուշարձան կտեղադրվի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։ Գրել է ТАСС-ը։
Ըստ նրա՝ հուշարձանի տեղադրման մասին փաստաթղթերը գտնվում են քաղաքապետարանի ուսումնասիրության ներքո, բայց այնտեղ գաղափարին դրական են արձագանքել, խոսքը փաստաթղթերի գրանցման մասին է։
Պլանավորվում է, որ հուշարձանը կտեղադրվի Նոր Մոսկվայում №2070 դպրոցի տարածքում, որը հնարավոր ա Վարդանյանի անունով կոչվի։
Քանդակի հեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Գոլովաչովն է: