ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ինչո՞ւ Փաշինյանը չի գնդակահարել «5-րդ շարասյանը», դա նրա պատասխանատվությունն է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
Նորիկյանի համոզմամբ, Հայաստանի դեմ ագրեսիա է իրականացվում, ըստ նրա՝ ադրբեջանցիները անպայման պետք է գան հասնեն Երևան, որ նոր դա հասկանանք։ Նորիկյանի կարծիքով, Հայաստանի անվտանգային համակարգը խաթարված է ու կազմաքանդված։
Նրա պնդմամբ, Ադրբեջանը փաստացի դելիմիտացիա և դեմարկացիա է իրականացնում, իսկ ՀՀ իշխանությունները հստակ բացատրություն չեն տալիս։
--00—ԱՊ