Փաշինյանը սին հույսերով է կերակրում ժողովրդին, իբր կոռուպցիայի դեմ պայքար է մղում, որ վերընտրվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Ճանապարհների ապաշրջափակման հարցում միջազգային կոնսենսուս չկա, շահերի բախում կա, այդ հարցը հիմա չի լուծվի, սպասումներ կան ԱՄՆ ընտրությունների շրջանում։ Այս հարցում միակ սաբոտաժ անողը Ադրբեջանն է, Փաշինյանը բոլոր պահանջներին պատրաստակամ համաձայնվել է, բայց Բաքվին դա էլ է քիչ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

 Խոսելով վերջին շրջանում Փաշինյանի` սոցիալական ցանցերում ակտիվությունից, Նորիկյանը նշեց, որ Փաշինյանը սին հույսերով է կերակրում ժողովրդին, իբրև թե կոռուպցիայի դեմ պայքար է մղում, բայց իրականում նա ոչ մեկին պատասխանատվության չի ենթարկելու։ 

«Ոչ մի իշխանավոր ծառայողական մեքենաների շքերթ չի ունեցել, ինչպես Փաշինյանը, բայց նրան հաջողվում է դա անել և համոզել մարդկանց, որ հեծանիվ է քշում։ Իշխանությունը այնքան է հղփացել, որ թքած ունի հասարակական կարծիքի վրա, անվերահսկելի է դարձել»,- ընդգծեց նա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ