ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հիշեցնենք, որ Օսմանին ապրիլի 10-13-ը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։ Նախօրեին պաշտոնյան Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
--00—ՅՄ