ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի նաև Երևան։
Նշվում էր, որ Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ հանդիպելու պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ:
--00—ՅՄ