ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումներում Հայաստանի իշխանությունները թերանում են և ուշանում։ Հակառակորդի առաջխաղացումների և սադրանքների շարունակականությունն արդյունք է նրա, որ նա ավելի շուտ է ադապտացվում ցանկացած տեղանքի և ավելի արագ է ինժեներական կառույցներ ստեղծում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը, խոսելով թշնամու երեկվա սադրանքի մասին, ինչի արդյունքում ունենք զոհեր և վիրավորներ։
Սեյրանյանը նշեց, որ հակառակորդը, իր հետևում չունենալով ոչ մի ենթակառույց և բնակեցված բնակավայր ավելի արագ է բարձրացել մեր ռազամավարական կետերը, բարձունքները, իսկ մենք ունենալով մեր առջևում և հետևում ենթակառույցներ, ճանապարհներ չենք կարողացել մեր պետության շինարարական ամբողջ ներուժը օգտագործել և մեր զինծառայողներին ապահովել ինժեներական համապատասխան կառույցներով․ «Խնդիրն այստեղ միշտ ուշանալու մեջ է։ Առաջներում, որոշումներ կայացնելիս, կանխարգելիչ գործողությունների մեջ թերացումներ չենք ունեցել»,-հավելեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ