ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Վարդանիձոր բնակավայրում ավարտվել է մանկապարտեզ և դպրոց տանող ներբնակավայրային ճանապարհի կառուցման աշխատանքները, որը իրականացրել են «Մեղրի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։ Այս մասին հայտնու են Մեղրիի համայնքապետարանից:
«Մեղրի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից այժմ կատարվում է Վարդանիձոր և Թխկուտ բնակավայրերի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքները:
Վերականգնված համակարգից կկարողանան օգտվել հարակից հողամասերի 80 սեփականատերեր և ավելացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը և եկամուտները։
Հիշեցնենք, որ Մեղրի համայնքում բարեկարգման աշխատանքները շարունակվում և պարբերաբար իրականացվում են։
--00—ԶՀ