ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
«Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման միջադեպի պատճառով ՀՀ-ն որևէ ֆինանսական տույժի չի ենթարկվել»։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Ֆինանսական որևէ տույժի մասին խոսք չկա։ Դա զազրախոսություն է»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։
Ավելի ուշ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ-ն տեղի ունեցած միջադեպի պատճառով տուգանվել է 300 հազար եվրոյի չափով։
--00—ԶՀ