Ադրբեջանցին մեր հյուրն էր, այրելով դրոշը՝ մեր երկիրը խոցեցինք. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Ադրբեջանցին մեր հյուրն էր, այրելով դրոշը՝ մեր երկիրը խոցեցինք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։



Արշակյանի համոզմամբ, դրոշ այրելը անարժեք դատարկություն է, ավելին՝ դա մեր երկրի խայտառակությունն էր։ Ըստ նրա` եթե ինչ-որ մեկը ասելու բան ունի, ապա թող գնա Շուշի և խոցի Ադրբեջանի դրոշը կամ էլ կամավորագրվի հայոց բանակին ու պայքարի այդ դրոշի դեմ։



Արշակյանի կարծիքով, Մարզահամերգային համալիրում նման բան անելը նշանակում է խոցել սեփական երկիրը։



--00—ԶՀ