ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Եվրոպայի նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով: Գրում է Armsport-ը։
«Հավատում էի հաղթանակին: Սա մեծահասակների առաջնության առաջին մեդալս էր ու կպայքարեմ ավելի մեծ նվաճումների համար: Տպավորություններս հիանալի են: Կարելի է ասել՝ սրան էի սպասում, Փառք Աստծո, որ կատարվեց: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երկրպագում էին ու հավատում էին իմ հաղթանակին: Չէի սպասում, որ այսպիսի առավելությամբ կհաղթեմ: Շատ ուրախ եմ»,-ասաց Սահակյանը:
Հիշեցնենք, որ Սահակյանը երկամարտում 15 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված իսպանացի Խուան Ակարան Մենդոսային:
--00—ՍՊ