ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մրցումային երկրորդ օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթեց հունգարացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի մրցակցին։
Երեկ Արման Ավագյանը (79 կգ) կիսաեզրափակչում 10:12 հաշվով պարտվել էր Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Իսկ 65կգ Վազգեն Թևանյանը հաղթել էր կիսաեզրափակիչում և դուրս եկել եզրափակիչ։
--00—ԶՀ