ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում։
«Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության համատեքստում։
Պարզապես սա 21-րդ դարն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը՝ իր ինստիտուտներով և օրինական քաղաքական մեխանիզմներով հանդերձ, որոնք պետք է կանխեն աղետը Լեռնային Ղարաբաղում և ենթադրեն ոչ բարենպաստ միջազգային հետևանքներ Ադրբեջանի ղեկավարության համար»,-թվիթերի իր էջում գրել է Մարուքյանը։
--00—ՅՄ