ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հարգում ենք 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնք համակարգված ձևով սպանվել են Օսմանյան կայսրության կողմից։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։
«Անչափ հպարտ եմ, որ ղեկավարել եմ Սենատի ճանաչումը, և որ ԱՄՆ նախագահը միացել է մեզ՝ հաստատելով այս գերագույն չարիքի փաստերը»,-գրել է նա:
Մենենդեսը խոսել է նաև Լաչինի միջանցքի փակման մասին․ «Քանի որ մենք կանգնած ենք աշխարհասփյուռ հայ համայնքի կողքին, մենք մեր ուշադրությունն ենք դարձնում Լեռնային Ղարաբաղի վրա:
Ես դատապարտում եմ Ադրբեջանի Լաչինի միջանցքի անցակետը, որը սպառնում է սրել Լեռնային Ղարաբաղի հայերի սուր հումանիտար ճգնաժամը։ Ժամանակն է դադարեցնել Բաքվին անվտանգության աջակցությունը»:
--00—ՅՄ