ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Լաչինի մջանցքում տիրող իրավիճակը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Բլինքենը նշել է, որ Ադրբեջանի տեղադրած անցակետը Լաչինի միջանցքում խաթարում է փոխվստահության ձևավորման ջանքերը։
Նա ընդգծել է միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտությունը մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի համար։
--00—ՅՄ