ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 23-ին հանդիպել է Տեղ համայնք այցելած Ֆրանսիայի Սենատի՝ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը:
Պատվիրակության կազմում է եղել նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:
Հանդիպմանը մասնակցել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Ռոբերտ Ղուկասյանը սենատորներին է ներկայացրել Արցախում ու Տեղ համայնքում վերջին ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական կողմի ոտնձգություններն ու մարզում տիրող իրավիճակը։
--00—ԶՀ