ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Վաշինգտոնը հաջորդ շաբաթ կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ Սպասվում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների հերթական փուլի անցկացում։ ԱՄՆ-ում Turan-ի թղթակցի հաղոդմամբ՝ կփորձեն հաղթահարել տարաձայնությունները և մշակել խաղաղության «ճանապարհային քարտեզ»։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բայրամովի և Միրզոյանի հանդիպումը կարող է տևել «մի քանի օր»։
Եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա «գործը կավարտի» Եվրոպան՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը», - գրում «Թուրան» գործակալության թղթակիցը։
Բանակցությունների մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Նշենք՝ պաշտոնական Երևանն այսօր տեղեկացրեց, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում․ կքննարկվեն ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ հարցեր։
--00—ՍՊ