ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեղանյութ էր տարածվել, թե ինչպես մի երիտասարդ առերևույթ դաժան վերաբերմունք ցուցաբերում շան նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։
Նա հայտնաբերվել է, այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում։ Նշված հրապարակումներով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ արարքի համար նախատեսվում է պատիժ՝ առավելագունը մինչև 3 տարի ազատազրկում։
Հորդորում ենք զերծ մնալ նման հակաօրինական արարքներից։
--00—ՅՄ